Արամեն այս շջանում աշխատանքային բուռն գործունեության մեջ է։ Սիրված երգիչը մեկը մյուսի ետևից ներկայացնոմ է նոր երգեր և շարունակ հիացնում իր հադիսատեսին։

ՀՀ վաստակավոր արտիստն այս անգամ չի համբերել պրեմիերայի օրվան և միջոցառումներից մեկի ժամանակ կատարել է այն։ Ներկաներն ուղղակի հիացել են նոր ստեղծագործությամբ։ Դեռևս հայտնի չէ, թե երգի խոսքերն ու երաժշտությունն ում են պատկանում։

Այնուամենայիվ երկրպագուները կսպասեն երգի պրեմիերային, որպեսզի ստեղծագործության մասին իմանան ավելին։ Միայն պարզ է, որ նոր աշխատանքը վերնագրված է «Ուրիշ աշխարհ»։ Երգը կրկին սիրո մասին է։

Հարսանեկան արարողության հաղորդավարներ Սամվել Գրիգորյանը և Լիլի Հովերը Արամեին մեծ ջերմությամբ հրավիրեցին բեմահարթակ։ Այդ մասին Արամեն հանրայնացրել է կարճ հոլովակ, որին կից գրել է․ «Իմ հաջորդ երգը»։

Մի քանի վայրկյաններ հնչած երգի վերաբերյալ երգչի երկրպագուներն արդեն դրական արձագանքներ են թողել և նշել, որ անհամբերությամբ կսպասեն երգի պրեիերային։ Տեսանյութը դիտեք վարը։