Օրերս Արամեի կնոջ՝ Աննա Թովմասյանի տարեդարձն էր։ Նա նշում էր երեսունչորսամյակը։ Ծննդյան օրը սիրելին կողքին չի եղել․ երգիչը երկրում չէր գտնվում։

Աննան սոցիալական հարթակում հանրայանացրել է մի լուսանկար, որտեղ պատկերված է ամուսնու ուշացած նվերը։ Այն անչափ գեղեցիկ և նորաձև թևնոց է։ Աննան լուսանկարին կցել է գրառում, որտեղ շնորհակալություն է հայտնել ամուսնուն։

Նա գրել է․ «Շնորհակալ եմ, սիրելիս։ Ես քեզ սիրում եմ»։ Խոսում են , որ Արամեի անակնկալի արժեքը տատանվում է 11 000 դոլարի սահմաններում։ Աննան պատմել է, որ ինքը չգիտի նվերի արժեքը։

Այն ցանկալի և սպասված նվեր է եղել։ «Արամեն լավ գիտի իմ ճաշակը»,- ասել է Աննան։ Իսկ հարցին, թե հաճա՞խ է ամուսինը թանկ նվերներ գնում կնոջը, Աննան պատասխանել է․ «Ոչ, շատ ուշ-ուշ»։ Նաև պատմել է, որ սովորաբար ամուսնուն ասում է, թե ինչ է ցանկանում, սակայն այս անգամ թողել էր նրա ընտրությանը։

Ավելի վաղ Արամեն ինսթագրամյան օգտահաշվում հումորային գրառում էր կատարել և հարցրել հետևորդներից․ «Ի՞նչ եք մտածում՝ արժի ջնջել Աննա Թովմասյանի ինսթագրամյան օգտահաշիվը»։