Սիրված երգիչ Արամեին սոցհարթակներում հազարավոր օգտատերեր են հետևում։ Երգիչը գեղեցիկ ընտանիքի հայր է և շատերն են ընդօրինակում նրանց։

Արամեի ընտանիքում երկու հրաշք երեխաներ են մեծանում։ Երգիչը երկար ժամանակ երեխաներին հանրությանըցույց չէր տալիս։ Նրա ընտանեկան հրապարակումներում երեխաները մշտապես բացակայում էին։

Նա դստերն ու որդուն առաջին անգամ ցույց տվեց իր տեսահոլովակում, որտեղ մասնակցություն ուներ նաև կինը՝ Աննա Թովմասյանը։ Իսկ երգի պրեմիերայից հետո երգիչը և կինը՝ Աննան, չեն վարանում երեխաների մասնակցությամբ հրապարակումներ կատարել։

Եվ ահա օրերս Աննա Թովմասյանը ցույց է տվել դստերը։ Աղջնակը տիկտոկյան թրենդ է ներկայացրել։ Այդ կարճ հոլովակում նկատելի է՝ որքան գեղեցիկ և արտիստիկ է նա։ Հոլովակը ներկայացնելուց հետո երգիչ հայրիկի հետևորդները կարծիքներ են հայտնել և նշել, որ Արամեի դուստրը նման է հայրիկին։

Նրանով հիացել են և ջերմ ու բարի խոսքեր հղել։ Վարը ներկայացված տեսանյութում կարող եք դիտել հոլովակը։