Արագ պատրաստվող լավաշից եռանկյունիներ, որ անչափ կհավանեք


Լավաշով պատրաստվող ուտեստները միշտ էլ բարձր են գնահատել  տնտեսուհիները, քանի որ այն արագ  է պատրաստվում և իհարկե համեղ ստացվում։ Ահա կիսվում ենք լավաշով պատրաստվող հերթական մի ուտեստով, որը հիանալի նախաճաշ կամ նախուտեստ կարող է լինել։

Անհրաժեշտ է՝

Լավաշ

Խոզապուխտ

Կանաչի՝ ըստ ցանկության

Պինդ պանիր

Խաշած հավկիթ

Աղ, պղեղ՝ ըստ ճաշակի

Եվ բուսայուղ եռանկյունիները տապակելու համար

Եվ այսպես, նախ նշենք, որ բաղադրամասերը վերցնեք այնքան, որքան ձեզ անհրաժեշտ կլինի պատրաստել։

Բաղադրիչները մանրացնել, պանիրն անցկացնել քերիչով, միախառնել, ապա որպես միջուկ այդ խառնուրդը դնել երկարությամբ կտրած լավաշի վրա և փաթաթել եռանկյունաձև, թաթախել հարա հավկիթի մեջ, ապա տապակել բուսայուղում մինչ գեղեցիկ, ոսկեգույն երանգի վերածվելը։

Ստացվում է հաշված րոպեների ընթացքում, անչափ համեղ է, խրթխրթան և հարմար հյուրասիրության համար։ Կցված լուսանկարները կարող են օգտակար լինել, հատկապես եռանկյունիները հեշտորեն ստանալու համար։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!