Արագ, հեշտ և համեղ․ բանջարեղենային միքս թավայում․ վայելեք


Աշխատանքային ծանր օրն ավարտեք համեղ սեղանի շուրջ ընտանիքի հետ միասին։ Երեկոյան առաջարկում ենք ուտել բանջարեղեն։ Բանջարեղենային այս ուտեստն անչափ համեղ է, պատրաստվում է անչափ դյուրին և արագ։ Բանջարեղենային այս միքսն իսկապես շատ կհավանեք։

Եվ այսպես, առաջարկում ենք հավաքել հետևյալ մթերքները՝

Սոխ — 140 գ

Բուսայուղ — 2 ճ․գ․

Սխտոր — 1 ատամիկ

Սունկ — 150 գ

Գազար — 280 գ

Գունավոր պղպեղ — 300 գ

Դդմիկ — 1 հ․

Կանաչ սոխ — մի քանի ճյուղ

Սոյայի սոուս — 2 ճ․գ․

Աղ, կարմիր պղպեղ

Քունջութի սերմեր

Բանջարեղենով այս ուտեստը պահանջում է, որ բոլոր մթերքներն առանձին — առանձին քիչ բուսայուղով տապակել։ Աղը և պղպեղը լցրեք այնքան, որքան ձեր քիմքին է հարմար։

Տապակելուց հետո բոլորը պետք է միախառնել և վերջում ցողել քունջութի սերմեր․ այն յուրահատուկ համ է հաղորդում ուտեստին։

Ապա մատուցել և վայելել։ Վարը ներկայացված տեսանյութում կարող եք ուտեստի պատաստման ողջ մանրամասներին ականատես լինել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!