Արագածոտնի մարզպետ, հմուտ զինվորական Ռազմիկ Պետրոսյանն Ամանորը նշել է իր հիմնադրած զորամասում․ ահա թե ինչպես․ տեսանյութ


Կայուն հայրենիքի հիմքը բանակն է։ Իսկ հզոր բանակի հիմքը՝ կայուն թիկունքը։ Անվախ, ամուր թիկունքը մշտապես պետք է ուժ տա բանակին և միասնական ուժով ամուր պահի հայրենիքը։

Հայրենիք, որը բոլորիս տունն է, որտեղ բոլորս խաղաղ ենք և խառնաշփոթ, երբ այն ցնցվում է։ Բանակին պետք է առաջնային պլան մղել և բոլոր իրադարձությունները, տոներն ու առիթները սկսել զորամասերից՝ զինծառայողների անմիջական մասնակցությամբ։

Ահա այդ կերպ է վարվել Արագածոտնի մարզպետը, ով նախ և առաջ հմուտ զինվորական է։ Խոսքը Ռազմիկ Պետրոսյանի մասին է։ Նա Ամանորի գիշերն անցկացրել է զորամասում։ Դա հենց այն զորամասն է, որի հիմնադիրը հենց ինքն է՝ Ռազմիկ Պետրոսյանը։

Ներկայացնում ենք մի տեսանյութ, որտեղ մարզպետը տոնական սեղանի շուրջ, շրջապատված զորամասի ծառայողներով, բաժակ է բարձրացրել և իր սրտի խոսքն ասել ու բարեմաղթանքներ հղել զինծառայողներին։

Այդ մասին մանրամասն դիտեք վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: