Ավստրալիան՝ պատված ահռելի մեծ սարդոստայններով․ անիրական թվացող լուսանկարներ


Ավստրալիայում մի քանի քաղաքներ ջրով են ծածկվել։ Քաղաքներում մեծ ջրհեղեղներ էին տեղի ունեցել և բնությունը մեծապես տուժել է այդ աղետից։

Սակայն բնությունը ինքավերականգնման, ինքնապաշտպանական առանձնահատկություն ունի։ Մասնագետները նշել են, որ այդ տարածքներում մեծ էր միջատների, հատկապես սարդերի ոչնչացման վտանգը։

Եվ մինչ մարդկությունը կգտներ ելքը, բնությունն ինքը գործի է դրել ինքնապաշտպանական բնազդը։ Քաղաքներում սկսել են ահռելի մեծ երկայնքներով սարդոստայններ առաջանալ։

Քաղաքներից մեկում սարդոստայնի երկարությունը հասել է մինչև մեկ կիլոմետրի։ Մասնագետների խոսքով սարդերը բնազդաբար հյուսել են այդ սարդոստայնները, որպեսզի երկրից գտնվեն ավելի վերև և փրկվեն։

Սարդոստայնի այդ մետաքսանման թելերը կպչում են թփերի, կարճ ծառերի վրա և այդպես ապահովում սարդերի գոյությունը վերևում, քանի որ ներքևում ջրային մեծ տարածքներ են և սարդերի կյանքի հետ անհամատեղելի միջավայր է։ Այդ թելերն  առաջանում  են միջատների թքարտադրության արդյունքում։

Այդ սարդոստայնները ստացել են «սավաններ» անվանումը։ Բնությունը շարունակում է զարմացնել մարդկությանը։ Կից ներկայացված են սարդոստայնների անիրական թվացող լուսանկարները։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!