Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը շարունակում է իր ակտիվ կենսակերպը և իր հարյուր հազարավոր հետևորդներին ցույց տալիս իր կյանքը, աշխատանքը և կյանքի ուշագրավ և կարևոր մանրամասները։

Թերևս Գոհարի հետևորդների համար զարմանլի չէ դիմահարդարի շքեղ կյանքը։ Նա ձեռք է բերում բնակարաններ, հարազատներին և մտերիմներին նվիրում է թանկարժեք նվերներ և չի մոռանում կատարել բարեգործություններ։ Գոհարն օրերս հերթական գերթանկարժեք նվերն է մատուցել մայրիկին նրա տարեդարձի առիթով։

Մայրիկի ուրախությանն ուղղակի չափ չկար։ Գոհար Ավետիսյանի հանրայնացված հոլովակում մայրը նշում է, որ ողջ կյանքում երազել է այդ նվերի մասին։

Իսկ նվերը անդամանդյա զարդ է, որի արժեքը 13 միլիոն ռուբլուց էլ ավելի է։ Մատանին իսկապես շատ գեղեցիկ է։ Դիմահարադարի մայրը նաև խոստացավ, որ այն ապագայում կնվիրի Գասպարի կնոջը։

Գասպարը դիմահարդարի որդին է։ Այս մասին պատմող հոլովակն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։