«Ավելի վաղ բեմն ու հեռուստաեթերը կիսել ենք»․ Ուկրաինան Ֆիլիպ Կիրկորովին ազգային անվտանգության համար սպառնալիք է համարում և ներառել է նրան «սև ցուցակ»-ում


Ռուս էստրադայի վառ ներկայացուցիչ Ֆիլիպ Կիրկորովին Ուկրաինայի մշակույթի նախարարությունը ներառել է սև ցուցակում։ Ռուսաստանյան երգչին Ուկրաինան ազգային անվտանգության համար  համարում է սպառնալիք։ Պատճառները նշված չեն։ Միայն Ֆիլիպ Կրիկորովի անվան դիմաց նշմարվում է ամիս ամսաթիվ՝ 2021 թվականի հունիսի 23։

Այս տեղեկատվությունը ստացվել է Ուկրաինայի Մշակույթի նախարարության մամուլի տեղեկատվական բաժնից։ Այդ ցանկում ընդգրկված են 201 մշակությաին գործիչներ, սակայն Կիրկորովի հայտնվելը այդ ցանկում զարմացրել է հանրությանը։

Ինքը՝ երգիչը, այդ մասին խոսելիս՝ զարմացել է և նշել, որ ավելի վաղ ժամանակներում Ուկրաինայի ներկայիս նախագահի՝ Զելենսկիի հետ բեմ են կիսել։ Երգիչը պատճառների մասին ոչինչ չի ասել, միայն խոր զարմանք և տարակուսանք է հայտնել։

Հանրության շրջանում այս իրողությունը խոսակցությունների առիթ է դարձել։ Զարմացած են ոչ միայն ռուս, այլ նաև ուկրաինացի ժողովուրդները։

Սակայն առավել զարմանալին ոչ այնքան ցանկում ընդգրկված անձիք են, այլ, առհասարակ, այդ «սև ցուցակ» հասկացողությունը և գոյությունը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!