«Ավելի լավ էր ես էլ իրանց հետ մեռնեի, քան թե էսքան հուշ, ցավ»․ պատերազմի մասնակիցը անասելի հուզիչ դրվագներ է պատմում ․ տեսանյութ


Պատերազմի մասնակից Էդգար Օզմանյանը գլուխն առած ձեռքերի մեջ , հոգոց հանելով պատմում է գլխովն անցածը։ Լսում ես Էդգարին ու սարսուռ է պատում հոգիդ։

Դժվարությամբ է վերարտադրում եղելությունը, պարբերաբար ծխախոտն է վառում, նյարդայնանում ու եղունգները կրծում։ Կարևոր նշանակության դիրք էին գրավել, այնուհետև մինչև լույս զրուցել են ընկերների հետ։ Լուսադեմին Էդգարը ընկերներին մահացած գտավ։

Ողջ են մնացել ինքը և հրամանատարը։ Նրան տեղափոխել են Ստեփանակաերտի հիվանդանոց։ «Ահավոր վիճակ էր․ խփում էին հիվանդանոցին, պառկած տեսնում էի ոնց են տղերքի ոտքերը, ձեռքերը կտրում։

Հրամանատարս ասում էր՝ դու մեր մեջի թալիսմանն ես։ Ասում էի՝ խի՞ ես տենց ասում։ Ասում էր՝ դու մեր մեջի միակ եզդին ես։ Սաղովս մեռնելու ենք, դու ողջ ես մնալու․․․ Տենց էլ էղավ։

Հիվանդանոց պառկած էի, մտածում էի՝ լավ էր ես էլ հետները մեռնեի, քան էսքան հուշ, ցավ իմ մեջ լինի»։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: