Մշտապես հաճելի է լինում տեսնել այլ ազգերի ներկայացուցիչներին Հայաստանում և առավել քան հաճելի է, երբ նրանք դրական կարծիքներ են հայտնում մեր երկրի մասին։

Այս օրերին Հայաստանում է գտնվում ռուս հայտնի հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան։ Նա սոցիալական իր հարթակում Հայաստանից կադրեր է հանրայնացրել և կից գրել․ «Ավելին, քան տուն»։

Հաղորդավարուհին Երևանում մասնակցել է հայազգի երգիչ Սևակ Խանաղյանի մենահամերգին․ նա դահլիճում գտնվում էր որպես հանդիսատես։

Սևակը բեմից ողջունել է Բորոդինային և շնորհակալություն հայտնել ներկայության և գնահատանքի համար։ Երգիչն ասել է․ «Հաճելի է, որ լսում ես իմ երգերը, շնորհակալ եմ, որ այսօր մեզ հետ այստեղ ես»:

Ռուս հաղորդավարուհու հետևորդները կփաստեն, որ նա Սևակ Խանաղյանի երկրպագուներից մեկն է։ Նա ինսթագրամյան «պատմություններ» բաժնում հաճախ է հանրայնացնում տեսանյութեր, որոնք ուղեկցվում են Խանաղյանի երգերի ներքո։

Վերջերս էլ Քսենիան «պատմություններ» բաժնում հանրայնացրած հերթական տեսանյութում երգում էր Խանաղյանի «Когда мы с тобой» ստեղծագործությունը: