Անմահ հերոս Մխիթար Գալեյանին ճանաչում են բոլորը։ Երիտասարդ այս կանաչաչյա երիտասարդը մի նոր հայրենիք նվիրեց մեզ բոլորիս և ցույց տվեց իրական հայրենասիրությունը։

Նրա հայրենասիրությունը ուրիշ զգացմունք է, նրա հայրենասիրությունը պետք է վարակիչ դառնա և հայրենիքի հանդեպ հոգատար վերաբերմուք ձևավորի։

Մխիթարն անմահ է և մեր ժամանակի հերոսը։ Բոլորովին վերջերս հերոսի մայրը կրկին մայրացավ․ նա որդի լույս աշխարհ բերեց, ում շնորհեց Մխիթար անունը՝ ի պատիվ հերոս եղբոր։ Հերոս Մխիթարին անմահացրեց նաև հարազատ փոքրիկ եղբայրը։

Հերոսածին մայրը փոքրիկ Մխիթարի մասին պատմելիս՝ անմիջապես զուգահեռներ է տանում մեծ Մխիթարի հետ։ Մոր խոսքով՝ եղբայրները չափազանց նման են։ Այս փոքրիկը անասելի մեծ երջանկություն է բերել վշտով լի ընտանիք։ Նրանց ընտանիքը սկսել է ապրել, շնչել և երջանկանալ։

Նյութին կից ներկայացնում ենք ավագ և կրտսեր Մխիթարների և նրանց գեղեցկուհի քույրիկի համատեղ լուսանկարը։