Գերությունից վերադարձած տղաներն այլ աշխարհում են ապրում, այլ հոգեբանությամբ և ապրումներով։ Տղաներից մեկը՝ Մելսը, ում հաջողվել է հայրենիք վերադառնալ, տասն ամիս անցկացրել է Բաքվի բանտում։ Այդ տասը ամիսները փոխել նրա ներքին աշխարհը։

Նա հոկտեմբերին է վերադարձել և այժմ հանգստություն միայն եկեղեցում է զգում։ Մելսը պատմում է, որ իր օրը աղոթքով է սկսվում։ Ռազմաճակատ էր մեկնել իր կամքով։ Եղբայրը ծառայում էր, և նա նախընտրեց լինել եղբոր՝ Տիգրանի կողքին, ով այսօր էլ շարունակում է ծառայությունը հայրենիքին․ նա սպա է։ Մելսը 61 շիրակցիների հետ գերեվարվել էր։

Նրանց վեց տարվա ազատազրկման են ենթարկել և դատել որպես տեռnրիստների, այնուհետև փոխել են մեղադրանքը։ Մելսը պատմում է, որ այդ ամիսներին երբեք չի հուսալքվել։ Կարմիր Խաչը նրան Աստվածաշունչ էր տվել։

Մելսն ամեն օր կարդում էր և Աստծո խոսքը պահում սրտում։ Այնուհետև Կարմիր Խաչի միջնորդությամբ նամակներ էին ստանում, ինչը Մելսի խոսքով՝ անչափ հուսադրող էր։ Նամակ գրելը մի ուրիշ աշխարհ էր․ ողջ ամիս մտքերն առանձին-առանձին գրի էր առնում, այնուհետև միացնում իրար և վերջնական տեսքի բերում։

1-ին նամակում ծնողներից ներողություն է խնդրել, որ ստիպված են այս ամենով անցնել։ «Ինձ համար այդ ամենը երազ էր, որ անցավ և մոռացվեց… կյանքը շարունակվում է»,- ասում է Մելսը: