Աստղիկ Ալավերդյանը ցույց է տվել, թե ինչպես է անցկացրել 35-ամյակը․ հետաքրքիր դրվագներ տոնական խնջույքից


Աստղիկ Ալավերդյանը օրերս տոնել է երեսունհինգամյակը։ Դերասանուհին ներկայացրել է օրվա լուսանկարները և ցույց տվել, թե ինչպես է անցկացրել օրը։

Աստղիկը նախընտրել է այն  անցկացնել սպիտակ երանգի մեջ․ նա կրել է երկար, գեղեցիկ, տոնական սպիտակ զգեստ, իսկ տորթի ընտրությունը կանգ է առել մրգերով տորթի վրա։

Խնջույքին ներկա բոլոր ընկերները և հարազատները փաստել են, որ դերասանուհին իր տարիքից բավական երիտասարդ տեսք ունի։

Ինչի մասին խոսելիս՝ դերասանուհին նշել է, որ  տարիքը երբեք իրեն չի կաշկանդել և վախ ու կոմպլեքսներ՝ կապված տարիքի հետ, չկան։ Աստղիկը պատմել է նաև, որ երջանկության լիարժեք զգացողությունը եկել է երեսունից հետո։

Այդ ժամանակահատվածն է եղել, որ նա իրեն զգացել է անկախ, գեղեցիկ, խնամված, ուժեղ և կայացած։ Ընդգծել է, որ սկսել է առավել գիտակից լինել և ընդունել սեփական անձն այնպիսին, ինչպիսին որ կա։

Հավելել է, որ երջանիկ լինելու համար պետք է ամենօրյա աշխատանք տանել։ Աստղիկ Ալավերդյանը երկու երեխաների մայր է։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!