Աստղիկ Ալավերդյանը խոսել է իր և սկեսուրի փոխհարաբերությունների մասին


Աստղիկ Ալավերդյանը ժամանակին ակտիվ դերասանական կարիերա ուներ։ Այժմ դերասանուհին էկրաններին չի երևում։ Աստղիկը զբաղվում է բիզնեսով և ինսթագրամում հայտնի բլոգեր է։ Աստղիկին ու Նարբեին հիշում են գրեթե բոլորը։ Նրանք ասես՝ միշտ միասին են եղել։

Այսօր հայտնի դերասանական զույգը արդեն ընտանիք է և մեծացնում է երկու հրաշալի զավակների՝ Մոնթեին և Շուշիին։ Աստղիկը ինսթագրամյան պատմություններ հատվածում երբեմն հարց ու պատասխան է կազմակերպում և սերտ կապ պահպանում հետևորդների հետ։

Տարաբնույթ հարցեր են հնչում, որոնց դերասանուհին չի զլանում պատասխանել։ Այս անգամ Աստղիկին հարցրել են, թե ինչպիսի հարաբերություններ ունի սկեսուրի և սկեսրայրի հետ։

Աստղիկը նշել է, որ այս բնույթի հարցերը ամենաշատն են և պատասխանել է, որ Նարբեի հայրը, ցավոք սրտի, մահացել է, իսկ սկեսուրի հետ քաղաքակիրթ հարաբերություններ ունի։

Նարբեի մայրիկը բնակվում է Իրանում։ Իսկ Աստղիկի և Նարբեի գեղեցիկ և օրինակելի ընտանիքի լուսանկարները դիտեք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: