«Ասում էին՝ մեծանաս, մենակ կմնաս․․․». Անի Պետրոսյանը` մայրանալու որոշման մասին


Անի Պետրոսյանն այն արտիստուհիններից է, ով հանրության առջև հնարավորինս բաց է։ Նրան շատերն են սիրում և գնահատում այդ անկեղծության համար։ Անին չի թաքցնում անձնական կյանքի որոշակի դրվագեր և հարցազրույցներում անկեղծորեն ներկայացնում այն, ինչ կա։

Դերասանուհին մի առիթով նշել է, որ սիրելիի ընտրության հարցում ուշադրություն է դարձնում, որ վերջինս օժտված լինի տղամարդկային բոլոր հատկություններով։

Անին մշտապես նշել՝ երեխա շատ է սիրում, բայց գիտակցում է , որ այս պահին մայրանալուն դեռ պատրաստ չէ։ Նա խոստովանում է՝ շրջապատում գրեթե բոլորը հորդորում են ամուսնանալ, երեխան ունենալ, որ հետագայում միայնակ չմնա։

Դերասանուհու կարծիքն այս ամենի վերաբերյալ այլ է։ Նա գտնում է, որ ամուսնու և երեխաների հետ էլ կարելի է միայնակ լինել և դա հարցի լուծում չէ։ Դերասանուհին պնդում է՝ ամեն բան պիտի ճիշտ ժամանակին լինի։ «Հաճախ են ասում՝ մեծանաս կմնաս մենակ, բայց կարող եմ հակադարձել, որ այնքան մարդ կա, որ ամուսնանում է, ապա բաժանվում, այնքան մարդ կա, որ ունենալով երեխաներ՝ միայնակ է մնում։

Միգուցե իմ ճակատագիրն ուրիշ բանի մեջ է»,- անկեղծացել է Անին: Դերասանուհու խոսքերը մտորելու տեիք են տալիս, սակայն չպետք է մոռանալ, որ ընտանիքն ամենակրևորն է յուրաքնաչյուրի համար։


Понравилась статья? Поделиться с друзьями: