«Ասել, թե երջանիկ եմ, նշանակում է ոչինչ չասել․․․»․ Անահիտ Սիմոնյանը հուզիչ կադրեր է հրապարակել


Անահիտ Սիմոնյանը Հայկոյի մահից հետո դժվարությամբ, բայց կարողացավ հավաքել ուժերն ու կրկին ներգրավվել կյանքի մեջ։

Անահիտը բազմիցս է նշել, որ հանուն որդու պետք է ու պարտավոր է ուժեղ լինել։ Երգչուհու որդին դեռահասության տարիքում է և անչափ խելացի ու մայրիկին և նրա ջանքերը գնահատող որդի է։

Օրացույցում տոնական ոչ մի օր Արմանը բաց չի թողնում և մայրիկին անակնկալներ է մատուցում։ Այս անգամ գարնանային տոնը՝ Մարտի 8-ը, փորձել է մայրիկի համար տոն դաձնել։ Արմանը մայրիկի և իր համատեղ լուսանկարներից գեղեցիկ անակնակալ է մատուցել։

Երգչուհին անսահման երջանիկ է եղել որդու նման քայլից և համացանցային հարթակում հետևորդների հետ կիսվել է իր զգացողոթյուններով և հրաշք անակնկալից կադրեր է ցույց տվել։

Անահիտ Սիմոնյանը կից գրել է․ «Ասել, թե երջանիկ եմ, նշանակում է ոչինչ չասել։ Իմ ամենալավ նվերը դու ես, իմ տղա։ Ահա այսպիսի նվեր էր ինձ տանը սպասում։ Արմա՛ն, ո՜նց ես մեծացել»։


Понравилась статья? Поделиться с друзьями: