Ռաֆայել Երանոսյանն այն արտիստներից է, ով իր ուրույն տեսակով կարողացավ հանրության կողմից սիրվել և այժմ վայելում է հազարավոր երկրպագուների սերն ու համակրնաքը։

Նրան համացանցային տիրույթում հազարավոր օգտատերեր են հետևում և նրա մասին մշտապես արտահայտում դրական կարծիքներ։ Ռաֆայել Երանոսյանը հանրության, հայրենակիցների հանդեպ կարեկից է և մշտապես ժողովրդի կողքին կանգնած։

Սուրմալուի ողբերգական իրադարձությունը դերասանին նույնպես խորապես ցնցել էր և նա իր մտածմունքների և այս օրերին ունեցած իր խառը զգացողությունների տպավորությունների ներքո գրառել է․ «Ասա կներես: Ես քեզ սիրում եմ, կարոտել եմ, ժպտա, օգնիր: Մի գողացիր ու մի դավաճանիր… Վաղը կարող է ուշ լինի»։

Կյանքի հանկարծակի և անսպասելի ավարտը, վաղվա օրվա հանդեպ անորոշությունը դերասանիին խորը մտորելու հերթական առիթն է տվել։

Այս ողբերգությունն իրապես ցնցեց բոլորին։ Այն լռելու և ոչինչ չասելու ցավալի իրադարձություն է։