Առողջարար ու համեղ աղցան ոսպով և բլղուրով


Աղցաններն անչափ օգտակար են և հաճելի է այն համտեսել ինչպես ճաշին, այնպես էլ ընթրիքին։ Դրանք օգտակար են իրենց բանջարեղենային և այլ մթերքների պարունակության շնորհիվ։

Բերել ենք հերթական համեղագույն աղցանը, որը դուր կգա բոլորիդ։ Այն իր մեջ պարունակում է ինչպես բանջարեղեն, այնպես էլ սպիտակուցներ, որոնք այդքան անհրաժեշտ են մեր օրգանիզմին։

Եվ այսպես, առաջարկում ենք հավաքել հետևյալ բաղադրամասերը՝

Աղցանի համար`

Խոշոր բլղուր — 1 բաժակ՝ եռման ջրով թրջած

Ոսպ ֊ 1 բաժակ՝ եփած

Եգիպտացորեն -1 տուփ՝ պահածոյացված

Չերի լոլիկ — 6 հ․

Ավոկադո — 0,5 հ․՝ կտրատած

Հազարի տերև — 1 բաժակ՝ կտրատած

Սպանախ — 1 բաժակ՝ կտրատած

Խնձոր — 1 հ․՝  կտրատած խորնարդիկներով

Սոուսի համար`

Բուսայուղ — 1֊2 ճ.գ.

Կիտրոնի հյութ — 0,5 հ․

Աղ և սև պղպեղ

Պատրաստման եղանակը պահանջում է պատրաստման երկու փուլ՝ բուն աղցանի պատրաստում և սոուսի պատրաստում։

Առաջարկում ենք առանձին տարաներում  միախառնել աղցանի և սոուսի բաղադրամասերը, ապա դրանք միախառնել միմյանց, որից հետո մատուցել։ Բարի ախորժակ, վայելեք։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!