Դերասանուհի Անահիտ Մուտաֆյանը անչափ հուզիչ ու ցավալի իրողության է անդրադարձել։ Նա հրապարակել է տասնամյա երեխայի նամակը՝ ուղղված Ձմեռ պապին։

Եվ կից գրել․ «Առնվազն քար պիտի լինես, որ կարողանաս կարդալ այս նամակը, կարդալ առանց հուզմունքի, առանց հոգեբանական տրավմայի։

Դու անհայրենիք կենդանի, անհոգի շուն ո՞նց ես ապրում, ո՞նց ես գիշերները գլուխդ բարձին դնում ու անհոգ քնում։ Դու տանն ես, քո դեգեներատ լակոտները քեզ չեն փնտրում հազարավոր դիերի մեջ, չեն սպասում քեզ, չեն երազում գոնե գերեզմանիդ տեղը իմանալ։ Սատանի ճուտ, դու էլ ես անգերեզման մնալու, մայր հողը չի կարող ընդունել քո լեշը…

Լավ, իշխանության հետ ամեն ինչ պարզ է, իսկ դո՞ւք մարդիկ, երբ գնում եք տոնածառի մոտ ու անթաքույց հրճվում, չե՞ք մտածում, որ հարյուրավոր երեխաներ կան, որոնց հայրերը գերեզմաններ չունեն նույնիսկ։

Ես չեմ ասում հավերժ սգացեք, ուղղակի պայքարեք, պայքարեք չարիքի դեմ, որ նմանատիպ նամակ ձեր երեխաները չգրեն հաջորդ տարի ձմեռ պապիկին»: