Նաիրա Զոհրաբյանը սոցիալական տիրույթում ակտիվ հրապարակումներ է կատարում, որոնք հիմնականում քաղաքական բնույթ ունեն։

Տիկին Զոհրաբյանը, սակայն, երբեմն նաև անձնական բնույթի հրապարակումներ է կատարում՝ խոսելով անժամանակ կյանքից հեռացած ամուսնու մասին։ Եվ ահա նա պատմել է, թե ինչպես մահացել ամուսինը։

Գրառումը կարճ է, սակայն այնքան տխուր ու հուզիչ։ Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես գրել է․ «2014 թվականի դեկտեմբեր։ Գնացել էինք Լիոն՝ հրաշքի հետևից։ Հրաշք չեղավ։ 2014-ի դեկտեմբերի յոթին, առավոտյան ժամը 11։43-ին ես փակեցի Սամվելի աչքերը։

Մեր ընկեր Արշակյան Մհերն ասաց․ «Մեր սիրելիների մահը մեզ հաշտեցնում է մեր սեփական մահվան հետ»։ Մի քիչ էլ մնայիր էլի, Սա՛մ ջան…»։

Նաիրա Զոհրաբյանը երբեմն խոսում է ամուսնուց և մի առիթով նշել է՝ ամեն օր հեմ հիշում նրան, և բոլոր հիշողություններս ինձ ուղղակի ապրեցնում են։ Տիկին Զոհրաբյանին մեծ ուժ ենք մաղթում։