Առաջ և հետո․ Լիլիթ Հովհաննիսյանի արտաքին փոփոխություններն այս տարիների ընթացքում


Լիլիթ Հովհաննիսյանն աս տարիների ընթացքում կարողացավ կերտել այնպիսի ուղի, որտեղ նրան ճանաչում ու սիրում են հարյուրհազարավոր  երկրպագուներ։

Լիլիթը մեկը մյուսի ետևից ներկայացնում է ստեղծագործություններ, որոնք սիրվում են։ Համացանցային տարբեր հարթակներում օգտատերերը շարունակում են հիանալ, գովաբանել և ինչու ոչ նաև օրինկակ վերցնել։

Լիլիթն այսօր արդեն մայրիկ է և ինչպես միշտ՝ գեղեցիկ ու նորաձև։

Լիլիթն ամուսնացած է պրոդյուսեր Վահրամ Պողոսյանի հետ և ունի մեկ որդի, ում շնորհել են Յան անունը։ Լիլիթ Հովհաննիսյանը կարիերայի իր ուղին սկսեց  «Հայ սուպերսթար»-ի նախագծի 1-ին եթերաշրջանից։ Լիլիթն այստեղ հայտնվեց արդեն իսկ վոկալային և դաշնամուրային կրթությամբ և հիացրեց ժյուրիին, հանդիսատեսին և հեռուստադիտողին։

Իհարկե բոլորս էլ տարիների ընթացքում փոփոխությունների ենք ենթարկվում՝ թե՛ արտաքնապես, թե ներքուստ։ Այդպես էլ Լիլիթը։

Այս նյութում ներկայացնում ենք Լիլիթ Հովհաննիսյանի տարբեր ժամանակների լուսանկարները, որոնք մեկը մյուսից գեղեցիկ են։


Понравилась статья? Поделиться с друзьями: