Առաջնագիծ մեկնելու որոշումը ծնողներից գաղտնի է կայացրել և եղբոր հետ մեկնել․ հերոսի պատմությունը


Երբ վտանգված է հայրենիքը, «ամենամասնագիտություն» է սկսվում համարվել զինվորական լինելը։ Այդպես է մտածում նաև Մհեր Ղազարյանը։ Պատերազմ մեկնելու որոշումը կայացրել է ծնողներից գաղտնի։ Մհերը սովորում է Բժշկական համալսարանի 2-րդ կուրսում։

Ծառայությունից վերադարձել էր 2020-ի ամռանը։ «Մենք ուզում էինք մեկնել Հադրութ, քանի որ այնտեղ մեր պապական տունն է, մայրս Արցախցի է, բայց տարան Աղդամի շրջան»,- ասում է Մհերը։ Մեկնելիս ո՛չ եղբայրը, ո՛չ ինքը չեն գիտակցել ընտրած ճանապարհի դժվարությունները, բայց կարողացել են պատվով հաղթահարել և այդ մասին արդեն հանգիստ զրուցում են։

Ապագա բժիշկը ընկերներ է կորցրել, բայց և ընկերներ է ձեռք բերել։ Առաջնագիծը եղել է և՛ փորձառություն, և՛ փորձություն։ «1-ին ներարկումս կատարել եմ պատերազմական օրերին:

Բժիշկը մեկն էր, իսկ մարդիկ, որոնք օգննության կարիք ունեին, բազմաթիվ էին: Բշկական օգնություն սկսեցի ցուցաբերել»,- պատմում է Մհերը: Դժվարություններից խոսելիս՝հավելում է, որ դժվարը եղբոր հետ մեկնելն էր, որովհետև անհանգստությունը կրկնապատկվել էր։

Մհերը պարգևների է արժանացել դեռևս ծառայության ընթացքում․ ՀՀ զինված ուժերի «Քաջարի մարտիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանները, «Մարտական հերթապահության համար» մեդալը: Հերոսներն ապրում են նաև մեր կողքին․․․Երախտագիտություն և խոնարհում․․․


Понравилась статья? Поделиться с друзьями: