Հերոսներն անմահ են՝ իրենց գործով, սխրանքով։ Իսկ կենդանի հերոսները, որոնք պաշտպանեցին հայրենիքը և այժմ էլ շարունակում են ապրել, արարել մեր կողքին, ստիպում են հավատալ ապագային և տեր լինել հայրենիքին, քանզի մեր հողը և ջուրը հենց սա է և մենք՝ բոլորս, պարտավոր ենք այն պաշտպանելու և ծաղկեցնելու։

Մեր կողքին է ապրում նաև կենդանի հերոս Հայկ Աղաջանյանը։ Օրեր առաջ արդեն տեղեկացրել էինք, որ Հայկը պատրաստվում է ամուսնանալ։

Եվ ահա Հայկն այսօր ընտանիք է կազմում։ Համացանցում տարածվում են հերոսի հարսանիքից առաջին կադրերը։ Հերոսի կյանքի այս մեծ իրադարձությամբ ուրախանում են շատերը՝ շտապում սրտի անկեղծ և բարի մաղթանքները հղել։

Հայկը և Տաթևը այսօր անչափ երջանիկ են։ Հանարայնացված կադրերում և հոլովակում կարելի է ականատես լինել զույգի փայլող աչքերին, ուրախությանն ու երջանկությանը։

Միանում ենք բոլոր շնորհավորանքներին և անսահման սեր մաղթում նրանց։ Տեսանյութը՝ կից։