«Առաջիկա ամիսներին պատերազմ չի լինի․ շարունակությունը չգրեմ․․․»․ Արամ Սարգսյան


Արամ Սարգսյանը հաճախ է իր քաղաքական հայացքներով, տեսակետներով կիսվում և նույնիսկ քաղաքական կանխատեսումներով հանդես գալիս։

Նրա գրառումները շատերի ուշադրությանն են արժանանում, որոնք հաճախ այնքան հուսադրող են, իսկ երբեմն էլ չափազանց դիպուկ։ Այս անգա Արամ Սարգսյանը մի գրառմամբ է հանդես եկել, որտեղ նշում է, որ պատերազմները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք կռվում հակառակորդի տարածքում։

Իսկ նման պատկեր ունենալու համար մեր բանակին սպառազինություն է պետք։ Քաղաքակն գործիչն առաջիկա ամիսներին պատերազմ չի կանխատեսում։

Արամ Սարգսյանը մասնավորապես գրել է․ «Մեր հայրենիքը պահելու ենք մենք և կարող ենք պահել…. Առաջիկա ամիսներին պատերազմ չի լինի, և դա նաև մեր զինվորի կյանքի հաշվին է։

Քանի մենք չենք կռվել հակառակորդի տարածքում, այս վիճակը շարունակվելու է, իսկ հակառակորդի տարածքում կռվելու համար մեզ սպառազինություն է պետք։ Շարունակությունը չգրեմ՝ 15 տարի է ասում եմ»։


Понравилась статья? Поделиться с друзьями: