Սոֆի Մխեյանը համացանցային իր հարթակներում ակտիվ է և հաճախ է կիսվում հետևորդների հետ իր կյանքի կարևոր իրադարձություններով, նշում, թե ինչպես է անցնում իր օրը և հետաքրքրվում ընկերների առօրյայով։

Սոֆին վերջերս նաև աշխատանքային մեծ ակտիվություն է ցուցաբերում։ Նա մեկը մյուսի ետևից իր հանդիսատեսին ներկայացրեց նոր ստեղծագործություններ, որոնք սիրվեցին նրա երկրպագուների կողմից։

Այս անգամ երգչուհին ինսթագրամյան իր հարթակում նոր լուսանկար է հանրայնացրել, որտեղ ինքն իր ընկերների հետ է։ Ինչպես հայտնի է Սոֆին և Նազենի Հովհաննիսյանը մտերիմ ընկերուհիներ են։

Լուսանկարում՝ ընկերների մեջ կարելի է տեսնել նաև Նազենիին։ Լուսանկարին կից Սոֆին գրել է․ «Առանց այս լուսանկարի ինսթագրամս այն չէր լինի, թող մնա այստեղ»։

Այնուհետև առաջարկել է հետևորդներին մեկնաբանություններում լավ օր մաղթել ընկերներին։ Օգտատերերն ակտիվ են եղել և երգչուհուն ջերմ խոսքեր հղել ու լավ օր մաղթել։