Ապշեցուցիչ դեպք Սուրբ Սոֆիայում. մուսուլմաններին նամազի կանչող հոգևորականը տաճարում մահացել է


Հինգերորդ դարի հայ պատմիչների վկայությունները քրիստոնեության ընդունման և հետագա ընթացքի մասին բավականին ուշագրավ են:

Երբ Ագաթանգեղոսն ու մյուսները գրել են, թե անհավատները եկեղեցիներուն խրախճանքներ էին կազմակերպվում ու հենց այնտեղ էլ պատժվում Աստծո կողմից, ոմանք այդ իրողություններին թերահավատորեն էին վերաբերվում՝ երևույթը գրոտեսկային համարելով:

Սակայն կյանքը ցույց է տալիս, որ ժամանակակից աշխարհում ևս այսօրինակ դեպքեր են գրանցվում: Մեծ ցավով քրիստոնեական աշխարհն ընդունեց այն փաստը, որ Թուրքիայում գտնվող քրիստոնեական ամենից հայտնի ու շքեղ տաճարը՝ Սուրբ Սոֆիան, երկրի ղեկավարության որոշմամբ դառնալու է մզկիթ:

Օգոստոսի երկուսին տաճարում խիստ խորհրդանշական ու միստիկ մի բան է պատահում: Հոգևորականներից մեկը՝ Օսման Ասլանը, ով շաբաթներ շարունակ հորդորում էր մուսուլմաններին գալ և աղոթել մզկիթի վերափոխված տաճարում, հենց տաճարում, աղոթքի ժամանակ էլ մահանում է:

Որպես մահվան պատճառ է նշվում սրտի կաթվածը: Լուրը հանրայնացվել է դեպքից մի քանի օր անց:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!