Աշոտ Տեր-Մինասյանի ուշագրավ հրապարակումը ․«Հայտնի դարձավ, որ նախագահը իրոք դիմել է նման մի քայլի․․․»


Բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հայրը՝ Աշոտ Տեր-Մինասյանը գրում է․ «ՖԲ- ի ընկերներս լավ գիտեն, թե քանի անգամ եմ հորդոր-կաչերով դիմել ՀՀ նախագահին ու կաթողիկոսին, որ միջնորդ հանդիսանան իշխանությունների և ընդդիմադիրների միջև, որպեսզի միառժամանակ դադարեցնեն երկիրը ապակայունացնող առճակատումները և միացյալ ուժերով փորձեն երկիրը հետ պահել սպասվող նոր աղետներից, իսկ քաղաքական /հուսանք՝ այսուհետ քաղաքակիրթ/ պայքարը շարունակեն առավել հարմար պահի։

ԵՎ ահա երեկ հայտնի դարձավ, որ նախագահը իրոք դիմել է նման մի քայլի և մարտի 13-ին իր մոտ հանդիպման է հրավիրում 2 կողմերի ղեկավարներին։ Ասեմ, որ նախագահը չափազանց ուշացումով, բայց վորջապես փորձում է կատարել այն առաքելությունը, որը պարտավոր էր իրականացնել դեռ ամիսներ առաջ։

Այնուամենայնիվ, թեկուզ այսքան ուշացումով, գնդակը առճակատողների դաշտում է։ Երկուստեք փոխզիջումների արդյունքում թվում է՝ հնարավոր է ինչ-որ չափով շտկել աղետալի իրավիճակը։

Նորից դիմում եմ 2 կողմերին․ որքան էլ շիկացած լինեն կրքերը, պետք է հիշել, որ մեր բազմադարյան պատմության ընթացքում շատ ավելի ծանր աղետներ են հաղթահարվել միայն այն դեպքերում, երբ ազգի առաջնորդները կարողացել են համախմբվել և միասնական ուժերով վանել վերահաս վտանգները։

Պահն օրհասական է, պարոնա՛յք, հայրենիքի շահը համեմատելի չէ՛ ձեր զբաղեցրած կամ երազած աթոռների հետ։ Այս ճակատագրական պահին համախմբման առաջարկությունը մերժելը հավասար է դավաճանության։ Ապացուցե՛ք, որ արժանի եք ձեր ժողովրդի առաջնորդը լինելու»։


Понравилась статья? Поделиться с друзьями: