Աշոտ Ասատրյան. Իրականում շատերի մոտ խնդիրը ոչ թե բուն գործողությունն է, այլ դա կատարողի անձը


Խոսքը մեր մեջ, այս մեկ տարվա ընթացքում հասկացա, որ շատ քայլերի վրա պարզապես կարելի է աչք փակել իսկ շատ քայլեր էլ ներկայացնել՝ լուն փիղ դարձրած:

Նախկինում մարդիկ, ովքեր ամեն չնչին բան մանրադիտակի տակ էին անցկացնում ու բողոքում էին դրանց դեմ, հիմա պարզապես աչք են փակում կամ խորհուրդ են տալիս թեթև նայել, դե լավ ինչ եք իրար խարնվում, կանցնի, բան չի լինի, թեթև ապրեք տեսակի արդարացումներով:

Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ մեզ մոտ շատերը բողոքում են ինչ-որ մեկի կատարած քայլից, ոչ թե նրա համար, որ արարքը վատն է կամ հակապետական է, այլ նրա համար, որ ուրիշը կարողանում է դա անել, բայց իրենք ոչ:

Օրինակ, մեկը բողոքում է, որ Պողոսը իր որդուն ազատել է բանակից ոչ թե նրա համար, որ բանակի մասին է անհանգստանում, այլ նրա համար, որ ինքն էլ չի կարող ազատել իր որդուն:

Մեկը բողոքում էր ինչ-որ օրենքի կամ կառավարության արածի դեմ, ոչ թե ազնվությունից ու գաղափարներից ելնելով, այլ նրա համար, որ իրենց թիմը չի կարում դա իրականացնի:

Իրականում շատերի մոտ խնդիրը ոչ թե բուն գործողությունն է, այլ դա կատարողի անձը: Ու մարդիկ մեզ ապացուցում են, որ կարելիա ապրել աչք փակելով ու ամեն ինչ սիրուն լույսի տակ ներկայացնելով:

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջի գրառում:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!