«‎Աշխարհս սկսվում և ավարտվում ա քեզնով, իմ Լեա»‎‎․ Միայն թե տեսենք Քրիստինա Եղոյանի կապուտաչյա դստերը


Քրիստինա Եղոյանը շարունակում է իր ակտիվ գործունեությունը համացանցային տիրույթում և գրավում իր լսարանի ուշադրությունը։

Երգչուհի դերասանուհուն հետևում են հազարավոր օգտատերեր, ովքեր հետքրքրված են նրա կենսակերպով։ Քրիստինան մեծ  սիրով ցույց է տալիս և կիսվում նրանց հետ իր կյանքի ուշագրավ մանրամասներով։

Ամիսներ առաջ Քրիստինայի կյանքում տեղի ունեցավ կյանքի լավագույն իրադարձություններից մեկը․ լույս աշխարհ եկավ նրա դուստրը՝ Լեան, ով ուղղակի խենթացնում է մայրիկին։ Քրիստինան այդ մասին համացանցային իր տիրույթում հաճախ է պատմում և հանրայնացնում դստեր անզուգական կերպարները։ Այս անգմ Քրիստինա Եղոյանը կրկին հանդես է եկել դստեր լուսանկարի հրապարակմամբ։

Կապուտաչյա փոքրիկը մեծացել է և է՛լ ավելի գեղեցկացել։ Լուսանկարին կից երգչուհի մայրիկը արտահայտել է իր զգացմունքները դստեր նկատմամբ և մասնավորապես գրել․ «‎Աշխարհս սկսվում և ավարտվում ա քեզնով, իմ Լեա»‎‎։

Մեկնաբանություններում Քրիստինայի հետևորդներն ուղղակի հիացել են փոքրիկով և ջերմագին խոսքեր հղել նրան։


Понравилась статья? Поделиться с друзьями: