Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ քառասունվեց տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանի եղբայրը։ Հայտնում են, որ մահվան պատճառը թագավարակն է։

1,5 տարի է, Երկիր մոլորակը պայքար է մղում այս անողոք հիվանդության դեմ, սակայն այն պարբերաբար ուժգնանում է, սակայն նահանջը, կարծես թե, դեռ չի նշմարվում։ Այս մասին տեղեկությունը ստացվել է հաղորդավարուհու անձնական օգտահաշվից։ Գայանեն գլխավոր լուսանկարը փոխարինել էր ամբողջովին սև գույնով։

Այսօր հաղորդավարուհին եղբոր հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել, որտեղ ջերմորեն գրկած է նրան։ Լուսանկարին Գայանեն հուզիրչ գրառում է կցել։

Նա գրել է․ «Իմ կյանքում առանձնահատուկ… իմ ընկեր.. իմ եղբայր.. իմ հարազատ….. Աշխարհս այլևս ամբողջական չի…Լույսերի մեջ մնաս …. մի կարևոր լույս մարեց իմ կյանքում….»:

Լուսանկարը մեկնաբանել են մի շարք օգտատերեր, հաղորդավարուհու ընկերները և հարազատ դարձած շատ մարդիկ, ովքեր իրենց ցավակցական խոսքն են հղել և դերասանուհուն ցանկացել ամուր մնալ։