Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը հաճախ է անդրադառնում երկրի քաղաքական վիճակին և ներկայացնում իր կողմից կատարված վերլուծություններն ու տեսակետները։

Նրա գրառումները հիմնականում հակաիշխանական բնույթ ունեն։ Ստեղծված իրավիճակի համար նա մեղադրում է միմիայն Նիկոլ Փաշինյանին։ Այս անգամ քաղաքագետը համացանցային գրառում է կատարել, որտեղ երկրի ներկայիս խառնաշփոթ իրավիճակի մեջ մեղադրել է նաև հայ հասարակությանը։

Նա գրում է, որ Հայաստանի ժողովուրդը «կապիտուլյանտին» հավասարաչափ մեղավոր է, որ թույլ է տալիս այս իրավիճակն այսպես ձգվի։ Մարտիրոսյանի խոսքով հայ հասարակությունը պետք է պատասխանատվություն ունենա, սակայն ժողովուրդը լուռ հետևում է, թե ինչպես է սպանվում երկիրը, հայրենիքը։

Եվ այդ լռության մեջ հավասարաչափ մեղավոր է հասարակությունը։ Համեմատելով այլ ժողովուրդների հետ՝ Հայկ Մարտիրոսյանը գրում է․ «Աշխարհում ոչ մի այլ ժողովուրդ երբե՛ք, երբե՛ք իրեն այսպես չէր պահի։

Մենք միակն ենք մարդկության պատմության մեջ և միակն էլ կմնանք, որ այսպես անպատիվ պահեց իրեն, երբ բոլորը հերթով մինչիև մահ բռնաբարեցին նրան»։