Հնդկաստանում ունիկալ հմտություններով փիղ էր ծնվել, որին տեղափոխում են Ղազախստանի կենդանաբանական այգի և անվանակոչում՝ Բատիր, որն ապրում էր սովորական առօրյայով։

Այգու աշխատողը մոռացել էր ջուր լցնել կենդանու համար։ Վանդակից աշխատակիցը հնչյուններ լսեց․ հստակ հնչեց․ «Ջո՜ւր, Բատի՜ր»։ Աշխատակիցը քանիցս լսեց, այնուհետև կանչեց մյուս աշխատողներին և բոլորն էլ լսեցին, որ փիղը ջուր էր ուզում։

Բատիր անունով փիղը ակտիվանում է և սկսում շատ բառեր օգտագործել․ «Ապրես, Բատի՛ր»․ «Բատիր, ուտելիք» և այլ բառեր։ Նրա բառապաշարում կար քսան բառ։ Սակայն օրեր անց Բատիրը սկսեց հայհոյանքներ օգտագործել։ Երբ ուշանում էր ուտելիքը, աշխատակցին «հիմար» էր անվանում։

Սկսեց սեռական հայհոյանքներ օգտագործել։ Այցելուները շատացան։ Գալիս էին լսելու կենդանուն։ Ամիսներով լռում էր և մարդիկ այդպես էլ չլսելով արտաբերած խոսքերը՝ գնում էին։

Գիտնականները պարզաբանել են, որ կենդանին մեծ ընդունակություններ ուներ և ընդօրինակում էր մարդկանց արտաբերած բառերը։ Հետագայում կենդանիների ձայներ էր արտասանում։ Բատիր փիղը աշխարհը լքեց 1993 թ․։