«Աշխարհի լավագույն Հայրիկը, որի մասին երբևէ կարելի էր երազել․․․»․ Նազենի Հովհաննիսյանը հայրիկի ծննդյան օրվա առթով անչափ հուզիչ գրառում է կատարել


Նազենի Հովհաննիսյանը համացանցային իր հարթակում հուզիչ գրառում է կատարել։ Այսօր դերասանուհու, հաղորդավարուհու հայրը կդառնար 81 տարեկան։

«Հավատացեք, դա տարիք չի, երբ մարդու մեջ եռում է կյանքն ու Սերը՝ աշխարհի նկատմամբ։ Տարիք չի, երբ դեռ էնքան ծառեր պիտի ջրես ու այգիդ մշակես, բոլորովին տարիք չի, երբ անհամբեր սպասումով ուզում ես թոռներիդ մեծացնել կամ գոնե կրտսերիդ երեխային տեսնել։

Հայրս շատ երիտասարդ էր, մենք նրան էդպես էլ ծերացած չտեսանք: Ազնվորեն էր սիրում կյանքը, առանց ինքն իրեն խաբելու»,- գրել է Նազենին, այնուհետև հավելել, որ բոլորն էլ պարտքեր ունեն այս կյանքում։

Իր պարտքը Նազենին համարում է ծնողներին՝ իր երջանկությամբ վարձահատույց լինելը։ «Մենք պարտք ենք մեր Ծնողներին, Հայրենիքին ու Աստծուն. հավերժ պարտք:

Հիշել ու ապրել՝ առանց ընկրկելու, այ էդպիսինն էր Հայրս, որի դեմքի սիրելի գծերը քույրերիս դիմագծերում եմ տեսնում, որի աչքերի գույնն ի պահ է տվել իմ աչքերին, որի աշխատասիրությունն ու Երկրի նկատմամբ սերն ասես իր արյամբ էր մեզ ներարկում… Հայրս:

Աշխարհի լավագույն Հայրիկը, որի մասին երբևէ կարելի էր երազել», գրել է Նազենին։


Понравилась статья? Поделиться с друзьями: