Թեթև աթլետուհի Մարիա Լասիցկենեն քաթարական Դոհայում հռչակվեց աշխարհի եռակի չեմպիոնուհի։ Նա դարձավ առաջին մարզուհին, ով աշխարհի եռակի չեմպիոնուհի հռչակվեց ցատկերում։

Այդ հաղթանակն ամենաքննարկվող թեմաներից մեկն է եղել։ Թեթև աթլետուհուն շնորհավորել է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Բայց քչերը գիտեն, որ Մարիան կիսով չափ հայ է։

«Մայրս հայ է։ Ինձ դաստիարակել են հետաքրքիր ընտանիքում։ Իմ դաստիարակությամբ զբաղվել է հայուհի տատիկս։ Նա միշտ ասում էր, որ ընտանիքն ամենից կարևոր է»,- պատմել է Մարիան։

Մարիան սպորտով սկսել է զբաղվել 10 տարեկանում՝ հայ մարզիչ Գենադի Գաբրիելյանի գլխավորությամբ, ում մոտ մարզվում է մինչ օրս։ Մարիայի օրիորդական ազգանունը Կուչինա է։

2017-ին նա ամուսնացել է լիտվացի մարզական մեկնաբան Վլադաս Լասիցկասի հետ։ Մարիան ամուսնությունից հետո փոխել է ազգանունը, և, լիտվական ազգանունների կազմության կանոնների համաձայն, սկսեց կրել Լասիցկենե ազգանունը։