Ժամանակակից աշխարհում մարդիկ սովոր են կնոջը տեսնել խնամված և գեղեցիկ։ Հին ժամանակներում հանրության շրջանում շրջանառվում էր մի կարծիք, ըստ որի՝ թագուհիները և, առհասարակ, թագավորական տան ներկայացուցիչները գեղեցիկ են լինում։

14-րդ դարում Տիրոլի քաղաքում ապրող արքայական տոհմից դքսուհի Մարգարիտ Մաուլթաշը համարվում էր ամենատգեղ կինը։ Դա է ապացուցում դքսուհու դիմանկարները։ Այդ դիմանկարի հեղինակը 16-րդ դարի հայտնի նկարիչ Քվենտին Մասսեյսն է։

Այն իրականում ծաղրանկար է։ Ուսումնասիրությունների արդյունքում գտնվել է Մարգարիտի իրական նկարը, որտեղ երևում է, որ դքսուհին այդչափ տգեղ չէ, որ արժանանար ամենատգեղ կնոջ տիտղոսին։

Իսկ թե ինչո՞ւ է դա տեղի ունեցել՝ նախապատմություն ունի։ Այդ ժամանակներում դքսուհին համարձակ քայլ էր կատարել և դուրս էր շպրտել ամուսնուն, ում հետ նա ամուսնացել էր տասնմեկ տարեկանում։ Մարգարիտն ամուսնացավ իր սիրած տղայի հետ։

Դքսուհու այդ քայլը զրպարտվում էր։ Նա անգամ վտարվեց եկեղեցուց, որի հետևանքով էլ սկսեցին Մարգարիտի մասին տարածվել բացասական պատմոււթյուններ։