Ժամանակակից աշխարհի մարդն այսօր մեծ անհարմարություն է զգում առանց ակնոցի տանից դուրս գալիս։

Ակնոցը ոչ միայն պաշտպանում է աչքերը արևից և նրա ուլտրամանուշակագույն ճառագայթներից, այլև վաղուց դարձել է նորաձև աքսեսուար և ոճի բաղադրիչ մաս։ Որքան էլ զարմանալի լինի, բայց առաջին ակնոցները սկսվել են շրջանառվել Երկրի հյուսիսային հատվածներում։

Էսկիմոսները չէին կարող պատկերացնել իրենց կյանքն առանց ակնոցի։ Երբ տեղում էր ձյունը, արևը լույսը սկսում էր սակավանալ և այն սպիտակ ձյան բյուրեղիկների վրա ընկնելով՝ անդրադարձնում էր լույսը և Երկրի հյուսիսում բնակվող մարդկանց ստիպում կկոցել աչքերը։

Հենց այս տարածքներում բնակվող մարդիկ զգալով Արկտիկայի ձյան հսկայական ծովը՝ սկսեցին հասկանալ, թե ինչ է նշանակում «ձյունե կուրություն»։ Այսպես նրանք կարող էին աչքի տարբեր տեսակի վնասվածքներ ստանալ։

Եվ ահա նրանք գտան ելքը․ ամենապարզ միջոցներով փորձում էին սակավեցնել լույսի հոսքը դեպի աչքեր։ Եվ ահա ստացան այն, ինչ ստացան։ Առաջին ակնոցի նմուշները նյութին կից։