Աշխարհահռչակ ռեփեր Էմինեմին ճանաչում են ամբողջ աշխարհում։ Նրա կյանքի մանրամասներին տեղյակ են շատերը և հետաքրքրված կյանքի կարևորագույն իրադարձություններով։

Ռեփերը երբեք էլ չի թաքցրել իր կյաքնի դժվարին մանրամասները և բազմիցս նշել է՝ դժվարություններն են, որ սանդուղք են դարձել և բարձրացրել իրեն։ Նա նպատակներին, երազանքներին ինքնուրույն հասնելու և կայացած մարդու լավագույն օրինակներից մեկն է։

Եգարվեստում ուրույն տեղ ունեցող այս յուրօրինակ արտիստը շարունակում է միլիոնավոր երկրպագուներ ունենալ և մնալ իր բարձունքում։

Վերջերս միջոցառումներից մեկի ժամանակ Էմինեմը պատմել է՝ երաժշտությոնը փրկել է իր կյանքը։ Նա պատմել է, որ 2007-ին մահվան շեմի է կանգնած եղել և հենց երաժշտության և դրանում գործող մի շարք անհատների շնորհիվ է, որ այսօր կա և գործունեություն է ծավալում։

Նրա առողջական վիճակը վատթարացել էր թմրանյութերի պատճառով։ Ռեփերին օգնել են երաժշտությանը մոտ կանգնած մի շար կարկառուն դեմքեր։