«Աշխահի ամենահամեղ» կաթնաշոռային ջեռեփուկը Գոհար Ավետիսյանից․ անպայման փորձեք


Ժամանակակից դեսերտներն արմատապես տարբերվում են տարիներ առաջ եղած դեսերտներից։ Եթե կար ժամանակ, որ պանիրը կամ կաթնաշոռը որպես դեսերտ ներկայացնելը անհեթեթություն և անգամ ծիծաղելի կթվար, այսօր արդեն դրանք ուղղակի անմահական են և հրաշալիորեն լրացնում  են սուրճի քաղցր սեղանը։

Այս անգամ ցաանկանում  ենք ներկայացնել կաթնաշոռային քաղցրեղենի բաղադրատոմս, որը մշտապես պատրաստում է Գոհար Ավետիսյանը։ Նա կիսվել է այս համեղ բաղադրատոմսով և նշել, որ այն իր ընտանիքի կողմից անչափ սիրված է։

Եվ այսպես, անհրաժեշտ է՝

Կաթնաշոռ — 800 գ

Սպիտակաձավար — 5 ճ․գ․

Շաքարավազ — 5 ճ․գ․

Թթվասեր — 5 ճ․գ․

Հավկիթ — 4 հ․

Վանիլ — 1 տուփ

Այս ամենը միախառնել, անցկացնել բլենդերով։ Ձևամանը պատել կարագով, ապա լցնել զանգվածը, տեղափոխել 200 աստիճան տաք ջեռոց և այնտեղ թողնել 40 ր։

Զարդարեք առատ հատապտուղներով։

Այս համեղ ջեռեփուկը, որը հիշեցնում է համացանցային ինսթագրամյան լուսանկար, կարող է շատ կարճ ժամանկամիջոցում և առանց դժվարության ու ջանքերի հայտնվել ձեր սեղանին ու հաճելիորեն զարմացնել հյուրերին և ընտանիքի անդամներին։


Понравилась статья? Поделиться с друзьями: