«Աշխա՛րհ, սպասի՛, էրեխուս պետք ա գրկեմ․․․»․ Վաչե Ամարյանի գրառումը ընտանիքին կարոտելու և հեռավորության մեջ գտնվելու լավ ու վատ կողմերի մասին


Վաչե Ամարյանը բավականին հաճախ է ընտանիքից հեռու գտնվում, որը պայմանավորված է աշխատանքով։ Վերջին ուղևորությունը երկարատև էր։

Վերջին շրջանում նրա համացանցային հարթաքը հագեցած էր կարոտով լեցուն հրապարակումներով։ Երգիչն անսահման կարոտում էր ընտանիքին։

Այդ մասին էին վկայում հրապարակումները երեխաների մասնակցությամբ, որոնց կից նշում էր՝ անչափ մեծ է երեխաների հանդեպ կարոտը։

Երգիչը 3 երեխաների հայր է։ Վաչեի վերջին գրառումից կարելի է նթադրել, որ նա վերադարձել է ընտանիք։ Երգիչը գտնվում էր ԱՄՆ-ում։ Վաչե Ամարյանը գրել է․ «Ոնց սիրտդ ուզում ա․․․ տենց ապրելուց լավ բան չկա․․․ Բարևներ բոլորին։

Ինչ ուզում անում ես, բայց դե ժամանակ ա գալիս, որ կարոտից կարող ա գժվես, պատրաստ ես աշխարհին ասել՝ սպասի՛, էրեխուս պետք ա գրկեմ։ Ընտանիքից լավ բան մեկ էլ ընտանիքն ա։ Հեռուն հա՛մ իրա լավ կողմերն ունի, հա՛մ՝ վատ։ Լավն էն ա, որ սկսում ես գնահատել ինչ որ ունես, վատն էլ կարոտն ա»։


Понравилась статья? Поделиться с друзьями: