«Անսահման սիրում եմ ծովը․․․»․ Արփի Գաբրիելյանը հերթական շքեղ լուսանկարներն է հրապարակել ծովափից


Արփի Գաբրիելյան  և Միհրան Ծառուկյան ամուսնական զույգն անչափ սիրված է հանրության կողմից։ Նրանց յուրաքանչյուրի կողմից կատարված ցանկացած հրապարակում մեծ ուշադրության է արժանանում։

Զույգն առավել շատ սկսեց ուշադրության արժանանալ, երբ մեկ տարի առաջ ծնվեց նրանց առաջնեկը՝ Ռոբերտը։ Թե՛ Արփիի, թե՛ Միհրանի երկրպագուները անչափ շատ են սիրել փոքրիկ Ռոբերտին և այդ սերը պարբերաբար արտահայտում են տարբեր սոցիալական հարթակներում տարբեր հրապարակումների մեկնաբանություններում։

Արփին և Միհրանը իրենց որդու հետ միասին այս օրերին ամառային հանգիստն են անցկացնում։ Ընտանիքն արձակուրդը կազմակերպել է ծովափում։

Նրանք հանգստանում են Եգիպտոսում, որտեղից պարբերաբար հրապարակումներ են կատարում և ցույց տալիս, թե ինչպես է անցնում հանգիստը։ Այսօր Արփի Գաբրիելյանը հերթական շքեղ լուսանկարներն  է հանրայնացրել ծովափից, որոնց կից գրել է․ «Անսահման սիրում եմ ծովը․․․»։

Արփիի հետևորդները գնահատել են նրա ծովափնյա տեսքը և մեկնաբանություններում գեղեցիկ գրառումներով հանդես եկել։


Понравилась статья? Поделиться с друзьями: