Անչափ նուրբ նրբաբլիթներ, որոնք անվերջ կարելի է ուտել


Ժամանակները փոխվում են և փոփոխության է ենթարկվում նաև խոհանոցը։ Ուտեստները բազմազան են դարձել և օր օրի դրանք համալրվում են նորերով։

Առանձնահատուկ տեղ են գրավում համեղ և յուրօրինակ ուտեստները։ Դրանք պահպանվում են՝ կրկին պատրաստելու ակնկալիքով։ Այս անգամ բերել ենք բոլորի կողմից սիրված նրբաբլիթների յուրատեսակ բաղադրատոմս, որն անվերջ կարելի է ուտել․ թեթև են և անչափ համեղ։

Անհրաժեշտ է՝

Ալյուր — 170 գ

Կաթ — 500 մլ

Պանիր՝ պինդ տեսակի — 150 գ

Հավկիթ — 2 հ․

Սխտոր — 1 ատամիկ

Սամիթ — 50 գ

Շաքարավազ — 1 թ․գ․

Փխրեցուցիչ — 1 թ․գ․

Աղ — 0,5 թ․գ․

Այս պանրային բլիթներն անչափ համեղ են ստացվում։ Դրանց պատրաստման  համար անհրաժեշտ է, որպեսզի կաթն ու հավկիթները սառը չլինեն (մթերքների սենյակային ջերմաստիճանը պահպանեք)։ Հավկիթների վրա հավելել աղն ու շաքարավազը, խառնել և միացնել կաթը, կրկին խառնել և դնել մի կողմ։

Այժմ անհրաժեշտ է մաղել ալյուրը, փխրեցուցիչը և միացնել քերած պանիրը, այնուհետև կաթնային խառնուրդը դանդաղորեն միացնել չոր զանգվածին, հավելել սամիթն ու չզմած սխտորը, միախառնել և տապակել տաք թավայում առանց բուսայուղի։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!