Անչափ հուզիչ․ Սուպեր Սաքոն եղբոր շիրիմի լուսանկարն է հրապարակել և գրառում կատարել


Ինչպես արդեն տեղեկացրել էինք ավելի վաղ՝ ռեփեր Սուպեր Սաքոն կորցրել է երիտասարդ հասակում գտնվող եղբորը։ Ռեփերի եղբայրն ավտովթարի զոհ է դարձել։

Նա ընդամենը քառասուվեց տարեկան էր։ Վթարը տեղի է ունեցել Ամերիկայում։ Սուպեր Սաքոյի եղբայրը հուղարկավորվել է Ամերիկայում։

Ռեփերը արդեն մի քանի օր է ինչ եղբոր վերաբերյալ հրապարակուներ է կատարում և այդ կերպ միգուցե փոքր-ինչ մեղմում ցավը։ Ռեփերի համար անչափ դժվար շրջան է։ Այս օրերին Ամերիկայում նշվում է Սուրբ Ծունդը։ Սուպեր Սաքոն Սուրբ Ծննդի օրը շտապել է եղբոր գերեզմանատուն։

Նա այնտեղից եղբոր շիրիմի լուսանկարն է հանրայնացրել, որին կից գրել է՝ Շնորհավոր Սուրբ ծնունդ, Տիկ։ Սուպեր Սաքոն հայտնել է, որ Սուրբ Ծնունդն անցկացրել է եղբոր մոտ, եղբոր հետ։

Մեր ցավակցություններն ենք հղում ռեփերին, նրա ընտանիքին։ Իսկ Սուպեր Սաքոյի հրապարակումները եղբոր  մասին առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: