Հայրենիքի սահմաներն անառիկ են պահում ոչ միայն մեր հերոս տղաները, այլ նաև նրանց կողքին հերոսաբար կանգնած հայ կանայք։

Մեր պատմությունը շատ ունի հերոս կանանց, որոնցով միայն հպարտանալ կարելի է։ Նուրբ մարմնում այսքան հզոր ուժ, կամք և թշնամուն ետ շպրտելու պատրաստակամություն և կարողություն․ հպարտությո՜ւն ուրիշ ոչինչ։

Սեպտեմբերի տասներեքին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անահացել է նաև հերոսուհի Անուշ Ապետյանը։

Հերոս լինելուց զատ Անուշը հրաշալի մայր էր։ Հաջողվել է գտնել հերոսուհու երեխաներին։ Պարզվում է՝ Անուշը երեք երեխաների մայր է․ Սեդան 16 տարեկան և 2 որդիներ` 15 և 4 տարեկան: Երեք երեխաների մայրը հայրենիքի համար ընկավ իր լույս երեխաների վաղվա հայրենիքի համար։

Երեխաները քեռու մոտ են ապրում են՝ իրենց գյուղում` Արմավիրի մարզի Մրգաշատում: Մեր ցավակցություններն ենք հղում հերոսուհու ընտանիքին, հարազատներին և հայտնում մեր խոնարհումը։ Ննջես խաղաղությամբ, հզոր կին, հիշատակդ հավերժ․․․