Անուշկա Մարգարյանը քույրիկի հետ լուսանկար է հրապարակել․«Քույրիկներով» արդյոք նմա՞ն են


Անուշկա Մարգարյանը, ով առավելճանաչելի է հեռուստասերիալներից, սոցհարթակում քույրիկի հետ լուսանկար է ներկայացրել և մակագրել՝ «Քույրիկներով»։ Մեկնաբանություններում դերասանուհու հետևորդները հանդես են եկել հաճոյախոսական գրառումներով և նշել՝ մեկը մյուսից գեղեցկուհիներ են։

Ավելի վաղ Անուշկան հանրայնացրել էր հեռուստասերիալից արված լուսանկար, որտեղ դերասանուհի Աիդա Կարապետյանի հետ է։ Աիդան հարսի զգեստով է։ Դա հեռուստասերիալի այն հատվածն է, երբ Աիդայի կերտած հերոսուհին պսակադրվում էր։

Անուշկա Մարգարյանը սոցհարթակում ակտիվություն է ցուցաբերում։ Նա հաճախ է հանրայնացնում լուսանկարներ առօրյայից կամ նկարահանման հրապարակից։ Վերջերս արտիստուհին հարցազրույց էր ունեցել և խոսել կարիերայից և տարիքից։

Նշել էր, որ շատերն են զարմանում, երբ իմնանում են իր տարիքը։ Հայտնել է, որ սիրում է մասնագիտությունը և աշխատանքը։ Առանց դերասանական գործունեության չի պատկերացնում իր կյանքը։ Անուշկան հիանալի է կերտում իրեն բաժին ընկած դերերը և վայելում է հեռուստադիտողի սերը։

Անուշկան նաև նշել է, որ յուրաքանչյուր կերտած դերից հետո մի փոքր դադար է իրեն անհրաժեշտ, որպեսզի չկրկնվի։


Понравилась статья? Поделиться с друзьями: