Սիրված երգիչ, հայտնի ճանապարհորդ, երկրագնդի տարբեր ծայրերում գտնված Վարդան Սարգսյանն այսօր պատմում է իր իրականացած երազանքների մասին։

Այն կապված է հայրենիքի հետ։ Եվ նրա կատարված երազանքը բոլոր հայերի մեջ մի նոր հպարտություն է արթնացրել։

Բանն այն է, որ Վարդանը կարողացել է հասնել նրան, որ ՀՀ պետական դրոշը ծածանվի Եգիպտոսի հյուրանոցների դիմաց։ Վարդանն այս մասին գրում է․ «Աննկարագրելի հպարտությամբ եմ լցված։

Հիմա պատմեմ, թե ինչու, բայց մի քիչ հեռվից սկսեմ. Եգիպտոսի բազմաթիվ հյուրանոցների առաջ ծածանվում են տարբեր երկրների դրոշներ։

Ամեն անգամ դրոշները տեսնելիս, երազում էի դրանց շարքում մեր եռագույնն էլ ծածանվեր։ Եվ հիմա ցնծում եմ. ես կարողացա հասնել նրան, որ այս շարքում արդեն հայկական եռագույնն է փողփողում։

Ու այն շուտով մյուս հյուրանոցների առաջ էլ կլինի։ Հպարտ եմ ու երջանիկ»։ Նյութին կից ներկայացնում ենք հպարտություն ներշնչող լուսանկարները։