«Աններելի անփութությունը կյանքիս և ինձ տրված տաղանդի նկատմամբ, ցավոք, այն է, ինչ ես այսօր ունեմ, ոչինչ չեմ կարող փոխել»․ Եվա Ռիվասը աշխատանքային դադարի մասին


Ռուսաստանաբնակ հայազգի երգչուհի Եվա Ռիվասը հայ հանրությանը ճանաչելի դարձավ 2010 թվականին։ Երգչուհին իր հրաշալի «Apricot Stone» երգով Հայաստանը ներկայացրեց Եվրատեսիլյան բեմում։

Վերջին տարիներին Եվան աշխատանքային դադարի մեջ է։ Նրա երկրպագուները մշտապես հարցնում են նրան պատճառների մասին։ Այս անգամ երգչուհին սոցիալական իր հարթակում անդրադարձել է վերոնշյալ հարցին։

Նա գրել է, որ իրեն վաղուց ճանաչողները գիտեն, որ նորմալ մարդ չէ, այնուհետև հավելել է, որ նոր նախագծի շուրջ է աշխատում և բավականին բարդ աշխատանք է, որի պատճառով շուտ չի հանրայնանա։

Եվան գրել է, որ այս պահին վայելում է կյանքը, չի վախենում ուշանալուց, ծերանալուց։ Եվ այս պահին իրեն մտահոգում է հոգու ճակատագիրը։ Ապա հավելել է, որ մինչև վերջին շունչը երգելու է , ամեն ինչ լինելու է և սկսվելու է։

«Աններելի անփութությունը կյանքիս և ինձ տրված տաղանդի նկատմամբ, ցավոք, այն է, ինչ ես այսօր ունեմ, ոչինչ չեմ կարող փոխել»,- գրել է երգչուհին։


Понравилась статья? Поделиться с друзьями: