Աննա Հակոբյանը անմահացած հերոսների մայրերի, կանանց և քույրերի հետ հերթական հանդիպումն է ունեցել։

Առիթը մայրերի օրն էր և հերոսածին մայրերին նշանավորելն ու նրանց ձեռքը բռնելը և լինել նրանց կողքին։ Որպես տոնական հանդիպում՝ երկրորդն է։

Եվ չնայած այն բանին, որ հանրության որոշ հատված քննադատական վերաբերմունք ցույց տվեց առաջին հանդիպման ժամանակ կազմակերպած միջոցառմանը՝ վարչապետի տիկինը պնդում է, որ մայրերը պետք է շարունակեն ապրել և պետք է ապրեն արժանի իրենց զավակի սխրանքին։ Երեկ 600 հոգի է գտնվել վարչապետի կեցավայրում։

Վարչապետի կինը լուսանկարներ է հանրայնացրել և ցույց տվել, թե ինչպես և ինչ մթնոլորտում է անցել միջոցառումը։ «Կառավարական առանձնատների տարածքն իր օրում այսքան հյուր չէր տեսել։

Մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս համար գրեթե միստիկա էր, թե ինչ միջավայր է Պռոշյան փողոցով երկար ձգվող դարպասից ներս»,- լուսանկարներին կից գրել է Աննա Հակոբյանը և ցույց տվել, թե ինչ է կատարվում միստիկական տարածքում այդ դարպասներից ներս։ Տեսանյութը՝ կից։