Աննա Հակոբյանը նոր գրառում է արել՝ հրապարակելով լուսանկարներ


Այսօր սկսվել է համաֆեյսբուքյան ֆլեշմոբ, քանի որ օրը հայտարարվել է դիմակ կրելու օր: Համավարակային իրավիճակի մեղմացման ու թագավարակից խուսափելու ամենից արդյունավետ միջոցը մասնագետները մինչ հիմա համարում են հենց դիմակների կանոնավոր կրումը:

Տարբեր հայտնի դեմքեր հանրայնացրել են իրենց լուսանկարները դիմակներով՝ նշելով, որ իրենց հաջողվել է խուսափել համավարակից ու պաշտպանել մտերիմների առողջական անվտանգությունը հենց դիմակների կանոնավոր կրման շնորհիվ:

Այսօրինակ հրապարակում է արել նաև վարչապետի տիկինը: Ա. Հակոբյանն իր հանրայնացրած գրառման մեջ շեշտել է իր մշտապես դիմակ դնելու սկզբունքը՝ վերահաստատելով այն ճշմարտությունը, որ այդկերպ հնարավոր է հեշտորեն փրկել կողքինների կյանքը:

Տեղեկատվական, սոցիալական գովազդ հիշեցնող տեքստը, որը հրապարակել է վարչապետի տիկինը, փաստում է այն մասին, որ նա ևս միակարծիք է համաշխարհային առողջապահական կազմակերպությունների հետ և միանում է նրանց նախաձեռնությանը՝ քարոզելով դիմակների մշտական կրման գաղափարը:

Ա. Հակոբյանի դիմակով լուսանկարները ներկայացնում ենք կից:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!