Արամեի կինը՝ Աննա Թովմասյանը, ինսթագրամյան հարթակում բավականին ակտիվ է։ Նրան հետևում են հազարավոր օգտատերեր։

Աննան ներկայացնում է ինչպես ընտանեկան դրվագներ, այնպես էլ զանազան հարցերի քննարկումներ է կազմակերպում և ներկայացնում նաև բաղադրատոմսեր։ Աննան վերջերս նաև մասնակցություն ունեցավ երգիչ ամուսնու տեսահոլովակում։

Զույգը տեսահոլովակի նկարահանումներին ընդգրկել էր նաև երեխաներին։ Այդ տեսահոլովակում նրանք առաջին անգամ հանրությաը ցույց տվեցին իրենց զավակներին։ Աննա Թովմասյանն այս անգամ հետևորդներին է ներկայացրել մի ուշագրավ լուսանկար, որտեղ ցույց է տվել իր և Արամեի մայրիկին։ Արամեն հարցազրույցներից մեկում իր ամուսնության հետ կապված մի ուշագրավ և միստիկական պատմություն է պատմել։

Նա հայտնել է, որ ամուսնությունից առաջ երազ է տեսել, որից պարզ է դարձել, որ երբ ամուսնանա եկեղեցում, երեխա կունենա։ Երգիչը հավելել է, որ ամուսնությունից մեկ ամիս անց իմացել է, որ Աննան բալիկի է սպասում։

Զույգն ամուսնացած է 2012 թվականից և այսօր արդեն երկու երեխաների ծնողներ են։